Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014թ.-ին ըստ սեռի նորածիններին ավելի հաճախ տրվող անունների վարկանիշային աղյուսակը:
Ըստ այդմ՝ աղջիկ երեխաների շրջանում առաջատարը Նարե, իսկ տղաների շրջանում Դավիթ անունն է: 7523 ծնված նորածին աղջիկներին Նարե են անվանակոչել 352-ին, իսկ 8524 տղաներից Դավիթ՝ 576-ին: Առաջատար անունների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Աղջիկներ՝
1. Նարե – 352,
2. Միլենա – 264,
3. Մարի – 263,
4. Մանե – 244,
5. Անահիտ – 211,
6. Անի – 210,
7. Մարիամ – 201,
8. Էլեն – 190,
9. Մարիա – 180,
10. Անգելինա – 176:
Տղաներ՝
1. Դավիթ – 576,
2. Նարեկ – 441,
3. Գոռ – 253,
4. Ալեքս – 245,
5. Հայկ – 234,
6. Տիգրան – 211,
7. Էրիկ – 190,
8. Արթուր – 183,
9. Ալեն – 180,
10. Արման – 179: