Կիսամերկ Ռոնալդուի վրա սառցաջուր են լցրել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է ALS Ice Bucket Challenge ակցիային: Հանվելով մինչև ներքնազգեստ՝ մարզիկը թույլ է տվել իր վրա սառցաջուր լցնել: Նրա մասնակցությամբ տեսանյութը YouTube-ում հիթ է դարձել՝ մեկ օրում հավաքելով ավելի քան 2 մլն դիտում, տեղեկացնում է Mirror-ը:

Մարզիկը ստիպված է եղել նման տհաճ փորձության ենթարկվել իր նախկին ակումբակից, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դառեն Ֆլետչերի պատճառով: The ALS Ice Bucket Challenge ակցիայի նպատակն է օգնել ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդներին:

Ակցիայի պայմանները շատ պարզ են՝ պետք է հանել զգեստը, թույլ տալ, որ քեզ վրա սառը ջուր լցնեն, այդ պահը գրանցվի ցանցում, ինչից հետո պետք է կոչ անել երեք ընկերներիդ կրկնել քո արարքը՝ 10 դոլլար հատկացնելով այդ վտանգավոր հիվանդության դեմ պայքարի հիմնադրամին: Սառը ցնցուղից փրկվելու համար կարելի է 100 դոլար զոհաբերել, սակայն աստղերը, որպես կանոն, գերադասում են հենց ցնցուղը:




Լրահոս