Ընտրապայքարի հերթական զոհը` Արագածոտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի գյուղապետ Արարատ Պողոսյանը: 
Պողոսյանը ապրիլի 7-ին կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: 
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Պողոսյանն ինսուլտ է ստացել մարզպետ Սարգիս Սահակյանի հետ հանդիպումից հետո: Ըստ որոշ լուրերի վերջինս ընտրությունների վերաբերյալ մի շարք պահանջներ է դրել Պողոսյանի առջև:
Շաբաթ օրը Սահակյանն իր մոտ էր հրավիրել մի շարք գյուղապետերի և խստիվ զգուշացրել, որ եթե նրանց գլխավորած որևէ համայնքում ՀՀԿ-ից շատ ձայն հավաքած կուսակցություն լինի, ապա համայնքի ղեկավարներ պատասխան են տալու:




Լրահոս