
Թագուհի Էլիզաբեթ 2-րդը Կամիլա Փարքեր-Բոուլզին` արքայազն Չարլզի կնոջը, շնորհել է Մեծ խաչի տիկնոջ կոչում, որը Վիկտորիանական շքանշանի բարձրագույն դասն է գրում է BBC-ն: Ներկայումս Կամիլան` Կոռնուելի դքսուհին, կարող է իր անվանը հավելել “տիկին” բառը: Կամիլա Փարքեր-Բոուլզի` Մեծ խաչի տիկին դառնալու լուրը հաջորդել է Կամիլայի և Չարլզի ամուսնության 7-ամյա տարեդարձին: Սովորաբար նման արտոնություն շնորհվում է միապետին անձնական մեծ ծառայություններ մատուցելու դիմաց: Թագավորական Վիկտորիանական շքանշանը ասպետական շքանշան է, որը շնորհվել է 1896-ին թագուհի Վիկտորյայի կողմից: Շքանշանը բաղկացած է 5 դասից: Թագուհին իր հայեցողությամբ, խորհրդակցելով նախարարների հետ, անձամբ է ընտրում այն մարդուն, ում պետք է պարգևատրի: