ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ կես ամիս: Այդպիսի կանխատեսում են արել փարիզյան թիմի բժիշկները շվեդացի ֆուտբոլիստի բժշկական հետազոտությունից հետո, հայտնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի «Բաստիա»-ի դեմ խաղում, որն ավարտվել էր ՊՍԺ-ի հաղթանակով՝ 2:0 հաշվով: 32-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է որովայնի մկանների մասնակի պատռվածք:
Ընդգծենք, որ Իբրահիմովիչը Ֆրանսիայի առաջնության երկու հանդիպումներում կարողացավ աչքի ընկնլ երկու անգամ: