Վ. Կարապետյանը բանավեճի է հրավիրում Ս. Ֆարմանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարեց, որ հեռուստատեսային բանավեճի է հրավիրում նույն ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ֆարմանյանին: Հարցին, թե արդյոք ընտրատարածքում ստեղծված են հավասար պայմաններ մրցակցության համար, Կարապետյանը նշեց, որ այդպես չի կարծում, քանի որ իր մրցակիցն ունի հստակ առավելություններ։ “Տարօրինակ է, որ նման բան է ասվում։ Իմ մրցակիցն ասել է, որ ունի 37 ընտրական շտաբ”,- նշեց նա՝ ավելացնելով, որ ինքն ունի ընդամենը 4 ընտրական շտաբ: Բացի այդ, Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ անհավասար պայմանների դրսևրում է նաև այն, որ “Հայլուր” լրատվական ծրագրի համար իրենից հարցազրույց են վերցրել, սակայն եթերում ցուցադրել են հին հարցազրույց`ասելով, որ խոտան է եղել:Սամվել Ֆարմանյանը, նրա խոսքով, նաև ամբողջությամբ օգտագործում է վարչական միջոցները:Վլադիմիր Կարապետյանը նաև տարօրինակ է համարում այն, որ Ֆարմանյանի նախընտրական պաստառի վրա նշված չէ իր կուսակցական պատկանելիությունը: Ընդդիմադիր թեկնածուն նաև ասաց, որ ՀԱԿ կարգախոսներից մեկը` ,Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմինե,նաև իր կարգախոսն է և լիովին համընկնում է իր ընտրատարածքում ստեղծված իրավիճակին:
“Իմ մրցակցին համարում եմ այդ ռեժիմից: ՀՀԿ-ի դեմքը մարդ ծեծող Գագիկ Բեգլարյանն է, Սյունիքի մարզպետն է՝ նույնպես մարդ ծեծող, նաև Սերժ Սարգսյանը, որը ուրացել է Ցեղասպանությունը, կառավարման արդյունքում հասցրել է Հայաստանը տնտեսական աղետի, նախընտրական խոստումները չի կատարել: Ափսոսում եմ, որ իմ մրցակիցը դարձել է այդ կուսակցության անդամ և կրում է պատասխանատվություն այն հանցագործությունների և խոստումների համար, որ արել է ռեժիմը”,- ասաց Կարապետյանը:




Լրահոս