
Սիրիական բանակի եւ զինյալ ընդդիմադիրների միջեւ տեղի ունեցող բախումների արդյունքում սիրիական կողմը կրակ է բացել Թուրքիայում տեղակայված սիրիական փախստականների ճամբարի ուղղությամբ: Կրակից վնասվածքներ են ստացել ճամբարի թուրք աշխատակիցներից մեկն ու եւս 10 ընդդիմադիր զինվոր: Վիրավորները տեղափոխվել են Քիլիս քաղաքի հիվանդանոց: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս պահին բախումները դեռեւս շարունակվում են եւ մտավախություն կա, որ վիրավորների թիվը կարող է աճել:
Սահմանի սիրիական կողմում նույնպես զոհեր եւ վիրավորներ կան: