Կին կալանավորների դաջվածքներն ու դրանց բացատրությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանայք միշտ էլ ավելի զգացմունքային և ռոմանտիկ են եղել տղամարդկանցից: Սա վերաբերում է նաև գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներին, որոնք իրենց ազատազրկման ժամկետներն են լրացնում: Այդ պատճառով էլ դաջվածքները, որոնք կրում են քրեական անցյալով կամ ներկայով կանայք, շատ բաներով են առանձնանում տղամարդկանց դաջվածքներից:

Օրինակ, գոյություն ունեն մեծ թվով դաջվածքներ, որոնցում հիմնական թեման մայրերի և երեխաների փոխհարաբերություններն են:

Իմ սիրելի, պաշտելի…

Գաղտնիք չէ, որ հանցագործ հիմնականում դառնում են մարդիկ, ովքեր ունեցել են դժվար մանկություն, մեծացել են ոչ լիարժեք ընտանիքում կամ որբ են: Այդ պատճառով էլ որոշ դաջվածքներ կրում են այն ծնողները, որոնց երեխաներն իրենց երբեք չեն տեսել: Գոյություն ունի նաև նշվածի հակապատկերը, որում պատիժ կրող կանայք, ձգտում են դեպի իրենց երեխաները:

Հաճախ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, դաջվածքներում պատկերում են իրենց երեխաներին:

Քրեական աշխարհում բավականին տարածված դաջվածքներից են հիմնական թեմաներով պատկերները` հանցագործ դստեր ապաշխարությունը մոր առաջ:

Սրանով հանդերձ, կին դատապարտյալն ամեն ինչում մեղադրում է ոչ թե իրեն, այլ ճակատագրին, բախտին: Այսպիսի դաջվածքը մեծամասամբ արված էր այն կնոջ ուսին, ով կալանավորվել էր խուլիգանության համար:

Прости,мама,такая судьба

Տան կարոտը

Կանանց դաջվածքների հիմնական շարժառիթը, որը չի վերաբերում պատժի կրման տեղին և ժամանակին, կարող էր վերաբերել նաև դատավորի «չպատճառաբանված» որոշմանը, որով իրենք ազատազրկվել էին երկար տարիներով:

Հաճախ նման դաջվածքների կրողները ավազակային հարձակումներում, առևանգումներում, թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ մեղադրվողներն են: Կանայք խնդրում են, որպեսզի հարազատները կալանավայր ուղարկեն իրենց երեխաների լուսանկարները, և նշված պատկերներով էլ դաջվածքներ են անում: Լուսանկարներին սովորաբար ավելացնում են են նաև զգացմունքային գրություններ:

Որոշ նմանատիպ դաջվածքներ ընկալվում են որպես մահախոսություններ, երբ սոցիալական վատ պայմաններում ապրող երեխաները հիվանդանում և մահանում են: Եթե երեխայի նկարի կողքին պատկերված է նաև խաչ, մոմ կամ ամսաթիվ, ուրեմն այն խորհրդանշում է դստեր կամ տղայի մահը:

Ժամանակի ընթացքում կրկնահանցագործ կանանց մարմինն ամբողջությամբ պատվում է դաջվածքներով: Դրանց շարքում քիչ չեն հարազատների և մտերիմների պատկերներով դաջվածքները:

как я тоскую по дому сынок!я всегда помню о тебе, мой сынок
мой сын родился дома без меня

 

 

 

 

 

 

 

 

 

1383189930_1-3

Untitled-3




Լրահոս