հրդեհ` երեվանի գազալցականաններից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ապրիլի 10-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես armlr.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գազալցակայանը գտնվում է Րաֆֆու եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ նախկին Հովհաննես Շիրազի անվան գրատան հարևանությամբ։ Այս պահին հրդեհի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ, պարամետրիկների խումբը, հրդեհաշիջման բրիգադը՝ Երեւան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և 1-03 Շտապօգնության ծառայության աշխատակիցները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը եղել է գազալցակայանում գտնվող օդամղիչ յուղի բալոնների պայթյունը։ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում երթևեկությունը, տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիների տեղաշարժը դադարեցրել են ժամանակավորապես։ Նշված գազալցակայանի հարեւանությամբ են գտնվում մեծ թվով բնակելի բարձրահարկ շենքեր։




Լրահոս