
ՀՀ Ազգային Ժողովի` 2012-ի մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատավարական ղեկավարման եւ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, համապատասխան դատախազությունների գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային Ժողովի` 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ կատարած անձինք կենթարկվեն պատասխանատվության: