ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունում

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն եւ օգտվել մատուցվող ծառայություններից. ստացել է կենսաչափական անձնագիր ու նույնականացման քարտ: Ինչպես երեւում է, գործողությունների ընթացքը մեծ հաճույք է պատճառել Տ. Սարգսյանին: Նա անթաքույց ուրախությամբ թողել է իր մատնահետքերը. հապա նայե՛ք:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը հիպնոսի շուրջ: Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերում նման երեւույթներին:

Լարիսա Պողոսյան (26 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եկեղեցին իր հստակ դիրքորոշումը չի սահմանել հիպնոսի վերաբերյալ: Այնուամենայնիվ, հիպնոսն անընդունելի բուժման միջոց է, քանի որ դրա օգնությամբ մարդուն հեշտությամբ կարելի է կառավարել, տալ ցանկացած «ծրագիր», իսկ այդ ամենը դեմ է աստվածային արարչագործությանը, ըստ որի՝ մարդն արարվեց Աստծո պատկերով եւ նմանությամբ, ասել է թե՝ ազատ կամքով: Ուստի ցանկացած աստվածավախ մարդ այդ տեսակ «բժշկումներից» պետք է հեռու լինի: Իրականում հիպնոսի միջոցով որեւէ հիվանդություն բուժվել չի կարող: Պարզապես մարդուն տրամադրում են, որ նա առողջ է եւ երբ արթնանա, այլեւս որեւէ խնդիր չի ունենա:
Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասկանալի է, որ հիպնոսի նկատմամբ եկեղեցու վերաբերմունքը դրական չէ, բայց գիտական շրջանակներում բավականին լայն տարածում ունի այն կարծիքը, որ հիպնոսի միջոցով բուժվում են տարբեր հոգեկան եւ ֆիզիկական հիվանդություններ, այդ թվում եւ՝ նեւրոզներ:

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում է քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում կարգապահական տույժ եւ ո՞վ կարող է կիրառել դա:

Կարեն Սարիբեկյան (38 տարեկան, քաղծառայող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում` նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն` կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի, եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:
«Քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը: Գործում են «նախազգուշացում», «նկատողություն», «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «զբաղեցրած պաշտոնից ազատում» տույժերը: «Քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող տույժերից եւ նույնիսկ զբաղեցրած պաշտոնից ազատվելուց խուսափելու եւ այլ խնդիրների մեջ չընկնելու համար հորդորում ենք մեր հայրենակիցներին իրենց աշխատանքին բարեխղճորեն վերաբերել: Չէ՞ որ մեր օրերում աշխատանքը հրաշքով է ձեռք բերվում:

 

 

ՀԱՐՑ. Գիտական միջոցառման ավարտից հետո արդյո՞ք պարտադիր է ներկայացնել հաշվետվություններ: Եվ կխնդրեի պատասխանել, եթե ժամկետների կամ այլ փոփոխություններ են տեղի ունենում, ապա այդ մասին անհրաժե՞շտ է տեղեկացնել կոմիտեին:

Գայանե Տոնոյան (53 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կազմակերպության ղեկավարը գիտական միջոցառման ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե է ներկայացնում հաշվետվություն՝ կից ներկայացնելով կոմիտեի միջոցով տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների ծախսերը հավաստող փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր, հաշվիչ դրամարկղային կտրոններ, տեղեկանքներ եւ այլն) պատճենները:
Գիտական միջոցառման անցկացման ժամկետների փոփոխության դեպքում կազմակերպությունները դիմում են կոմիտե՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով: Իսկ գիտական միջոցառումը չանցկացնելու կամ տրամադրված գումարը լրիվ չծախսելու դեպքում կազմակերպությունը այն փոխանցում է կոմիտեի գանձապետական հաշվեհամարին՝ այդ մասին տեղեկացնելով կոմիտեին:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ե՛վ հաշվետվություն ներկայացնելու, ե՛ւ ժամկետների մասին ստույգ գրված է պատասխանում: Միայն թե քիչ հավանական է միջոցառումը չանցկացնելու եւ գումարը չծախսելու դեպքում դրա փոխանցումը գանձապետական հաշվեհամարին:




Լրահոս