
Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում Իրանից նավթամթերք ներկրելու հարցում, հայտնել է Նավթամթերքի իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին: Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ` Սալարին ասել է, որ Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերք ներկրել Վրաստանից, այդ իսկ պատճառով Հայաստանը սկսել է ներկրել Իրանից: Նրա խոսքով` առաջին փուլում իրանական մասնավոր ընկերությունները նավթամթերքը Հայաստան կհասցնեն ավտոբոլիային ճանապարհներով, իսկ հետագայում արդեն` խողովակաշարով: Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի` Իրանը հարևան երկիր կարտահանի բենզին ու նավթամթերք: Խողովակաշարով կարտահանվեն բենզինը, դիզելային և ավիացիոն վառելիքը:Սալարին հայտարարել է, որ Իրանը մտադիր է մեծացնել նավթամթերքների արտադրության ծավալները: