Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ու մի շարք այլ պաշտոնյաներ տուժողների ցանկում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի շարք պաշտոնյաներ` ՀՀ-ից ու Արցախից, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, կանգնած են այն կորցնելու վտանգի առաջ՝ ինչպես «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները:

Բանն այն է, որ գնված տները գրավադրված են բանկում: Ու թեեւ շենքի շինարարությունն իրականացրած ընկերության ղեկավար Համլետ Ամիրխանյանն ամեն անգամ տուժածներին վստահեցնում է, որ հարցը շուտով լուծում կստանա, սակայն տարիներ շարունակ մարդկանց սեփականության վկայականները չի տալիս:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մեվսես Հակոբյանը ու մի շարք այլ պաշտոնյաներ, պատգամավորներ տուժողների ցանկում են:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Ամիրխանյանի հետ՝ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից: «15 օրվա ընթացքում: Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս