«Մենք կխեղդենք ձեզ արյան մեջ». «Իսլամական պետությունը»՝ ԱՄՆ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետությունը» սպառնացել է ամերիկացիներին նրանց վրա հարձակումներ կատարել «ցանկացած վայրում» իր հայեցողությամբ, եթե ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետագա հարվածները կորուստ պատճառեն այդ սուննիական ծայրահեղական խմբավորմանը. տեղեկացրել է Reuters գործակալությունը:

Գործակալությունը մեջբերում է իր տրամադրության տակ հայտնված տեսագրությունը, որի հեղինակությունը վերագրվում է «Իսլամական պետությանը»: Տեսանյությում ցուցադրվում է ամերիկացու լուսանկարը, որին գլխատել էին ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից Իրաքի օկուպացման տարիներին:

«Մենք կխեղդենք ձեզ արյան մեջ», – մեջբերում է Reuters-ը ծայրահեղականների՝ անգլերեն լեզվով գրված ուղերձը:




Լրահոս