Պ. Հայրիկյանն իշխանափոխության պահանջով հացադուլ է սկսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դժգոհ է ՀՀ գործող իշխանությունների և նախագահի վարած քաղաքականությունից:

«Որոշ քաղաքական գործիչներ արժեզրկել են հացադուլ անելու գաղափարը, բայց ես ինքս չեմ արժեզրկել: Հացադուլ անելու միջոցով պահանջելու եմ իշխանափոխություն. Հայաստանում անկայուն վիճակ է տիրում, իշխանություններն ստիպված են ընդունել իրենց սխալները և հրաժարական տալ»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորրդը:

«Իմ զինակիցներն էլ դրական տրամադրված չեն և իմ այս գաղափարը ողջույններով չեն ընդունում, բայց դա ինձ չի խանգարում իմ կարծիքն անփոփոխ թողնել»,- հավելեց Հայրիկյանը:




Լրահոս