
Մեզ քիչ ձայն պետք չէ, մեզ առնվազն 50 տոկոս ձայն է պետք, և ես վստահ եմ որ մենք կունենանք այդքան ձայն: Այս մասին այսօր հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ ելույթ ունենալով “Ժառանգություն” կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ:”Մենք նախորդ հինգ տարիներին ամեն ժամ մեր բնակիչների հետ ենք եղել, և մենք ծառայել ենք բոլորին: Մենք այս անգամ էլ ենք ծառայելու մեր հասարակությանն ու ժողովրդին, և դրա համար մենք պետք է առնվազն 50 տոկոս ձայն հավաքենք և մենք գալիս ենք”,– ասաց նա:”Ժառանգություն” կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթի ժամանակ ասաց. “Մենք գալիս ենք հաղթելու և մենք մեր խոսքի տերն ենք եղել, և մենք կրկին մեր խոսքի տերը լինելով՝ տեր ենք կանգնելու մեր քվեին”:
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն էլ, ով “Ժառանգություն” կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում է գտնվում, իր ելույթի ժամանակ ասաց. “Պայքարը հանուն ժողովրդավարություն այսօր չի սկսվել, և, եթե ազնիվ լինենք, այս խորհրդարանական ընտրություններով չի էլ ավարտվի”: Նշենք նաև, որ ,Ժառանգությունե կուսակցությունը “Մարիոթ” հյուրանոցում իր կուսակիցներին և համակիրներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Ծրագրի ներկայացման արարողությունը ուղեկցվում էր ազգային երգ-երաժշտությամբ՝ “Կարին” համույթի կատարմամբ: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, իսկ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսվել է երեկ` ապրիլի 8-ին: