Օգոստոսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Թումանյան թաղամասում այրվել է 1800 քմ, Սասունցի Դավթի փողոցում` 200 քմ, Այգեձորի փողոցում 200 քմ, Մյասնիկյան պողոտայում` 1000 քմ, աշխատանքի հրապարակում` 30 քմ, Նուբարաշեն թաղամասում՝ 50 քմ, Զեյթունի գերեզմանատան մոտակայքում՝ 60 քմ, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի գերեզմանատանը` 500 քմ խոտածածկ տարածք, Լեռնարոտ գյուղում` 7 հա, Արարատի մարզի Գոռավան-Արարատ ավտոճանապարհին` 650 քմ, Ուռցաձոր գյուղում՝ 4 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում` 500 քմ, Վարդենիս քաղաքում` 4500 քմ, Զոլաքար գյուղի գերեզմանատանը`1 հա, Ծովագյուղ գյուղի մոտակա սարում՝ 10 հա, Լոռու մարզի Օձուն գյուղում՝ 3000 քմ, Պառնի գյուղում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատանը՝ 223 քմ, Հրազդան քաղաքում 20 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1.5 հա և 20 քմ, Ջրաբեր գյուղում՝ 4 հա, Արզնի գյուղում՝ 3300 քմ, Բալահովիտ գյուղում՝ 2000 քմ, Արամուս գյուղում՝ 3000 քմ, Ալափարս գյուղի մոտակայքում՝ 20 հա, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 150 քմ, Գյումրի քաղաքում՝400 քմ, Ախուրյան գյուղում՝ 2 հա, Սյունիքի մարզի Խնացախ գյուղում՝ 400 հա, Կապան քաղաքում՝ 1 հա, Սիսիան քաղաքում՝ 1150 քմ, Արծվանիկ գյուղում՝ 5000 քմ, Աղիտու գյուղում՝ 400 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 3500 քմ, Ռինդ գյուղում՝ 5 հա, Աղավնաձոր գյուղում՝ 10 հա, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում՝ 35 հա, Այգեհովիտ գյուղում՝ 6 հա և 3000 հակ, Խաչփառակ գյուղում` 1000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Հանրապետության տարբեր մասերում խոտածածակ տարածքներ են այրվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ