Առերեսմանը հաշված օրեր են մնացել. Փ. Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար, օֆշորային սկանդալի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանի և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի միջև առ այսօր առերեսում չի եղել, և դեռ ստույգ հայտնի չէ, թե երբ կլինի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց Փայլակ Հայրապետյանը` հավելելով, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն` մոտ օրերս առերեսումը կլինի:

«Դե ասում են` բան չմնաց, մոտ օրերս կլինի: Անհամբեր այդ օրվան եմ սպասում: Չնայած իմ պլանավորելը կամ տրամադրվելը բան չի փոխելու. իրենք ոնց որոշեն, այդպես էլ կլինի»,- ասաց գործարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը կասկածվում են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր լինելու մեջ:




Լրահոս