ԱՄՆ-ն ավարտել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է Սիրիայի կողմից հայտարարագրված քիմիական զենքի ոչնչացումը. ասվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի տարածած հայտարարություններում:

«Մենք նշում ենք կարևոր ձեռքբերումը, այն է՝  Սիրիայի կողմից հայտարարագրված քիմիական զենքի ոչնչացումը զանգվածային ոչնչացման զենքի դեմ ուղղված
մեր ջանքերի շնորհիվ», – ասել է Օբաման:

Այդ գործընթացը կավարտվի Միջերկրական ծովի ջրերում գտնվող Cape Ray հատուկ ամերիկյան նավի վրա՝ «մի քանի շաբաթ ժամանակացույցով նախատեսվածից շուտ», – հավելել է Օբաման:

Օբաման շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելությանը, ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցներին և գործընկերներին»՝ ի դեմս Դանիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի՝ առաքելության իրականացման մեջ առանցքային ներդրման համար և, վերջապես, բարձր է գնահատել «Ռուսաստանի և Չինաստանի» աջակցությունը:




Լրահոս