«Երևանյան ամառ 2014» մարզամշակութային միջոցառումը` Արաբկիրում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ ամռան ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար պարբերաբար կազմակերպվում են  բազմաբնույթ միջոցառումներ: «Երևանյան ամառ 2014»-ի մարզամշակութային ծրագրի շրջանակում Արաբկիրի գլխավոր՝ «Ողջույն Արաբկիրից» միջոցառումն անցկացվել է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում: 

Համերգային ծրագրում երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել արաբկիրցի շնորհալիները, ինչպես նաև հայտնի ու սիրված երգիչներ:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են մարզական առաջնություններ: Բակային ճամբարներին մասնակցած և մրցապայքարում լավագույնը ճանաչված երեխաները իրենց ուժերն են չափել նաև շախմատային տախտակների առջև: Զբոսյագում նաև նկարների յուրահատուկ ցուցադրություն է կազմակերպվել, որին ներկայացված բոլոր աշխատանքները արաբկիրցի ճամբարականներինն են եղել: Երեխաների և ծնողների հետ միջոցառմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի մարզամշակութային միջոցառումները կշարունակվեն մինչև օգոտոսի 31-ը՝ նոր ուժերով երեխաներին ճանապարհելով դեպի նոր ուսումնական տարի:

1eb883339fbd55ac62f368181ee8100d20184bfb

89e8a4b488bba380f7f7d356a7bbd45faa8cbf98

1700a8270e232da3ea8c442b98dc2cf3a1cc1982

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 




Լրահոս