Իր ծննդյան օրվա կապակցությամբ Մադոննան փառահեղ երեկույթ է կազմակերպել ֆրանսիական Ռիվեյրայում: Բոլոր հյուրերը, ոչոնց թվում էին բրիտանացի թոփ-մոդել Քեյթ Մոսը, Givenchy-ի կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին և Dsquared2-ի դիզայներներ Դին և Դեն Քեյտոնները, ներկայացել են միջոցառմանը 20-ականների ոճով զգեստներ հագած: Նման ստիլիստիկ որոշման համար ոգեշնչող գործոն է հանդիսացել էկրաններին հայտնված «Մեծն Գեթսբի» ֆիլմը:
Մադոննան հայտնվել է սև զգեստով, որը զարդարված է եղել արծաթե դեկորատիվ շլեմենտներով: Բոլոր հյուրերը պահպանել են դրես-կոդը՝ հագնելով փետուրներով զարդարված զգեստներ և զարդարելով սանրվածքները համապատասխան աքսեսուարներով: Տղամարդիկ բոլորը եղել են սմոքինգներով:
Երեկույթին ներկա են եղել նաև դերասանւհու երեխաները՝ որդեգրված Դեվիդ Բանդան և Մերսի Ջեյմսը, ինչպես նաև՝ նրա որդին՝ Ռոկկոն, որը ծնվել է ռեժիսոր Գայ Ռիչիի հետ ամուսնությունից: