
“Փյունիկ”-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը “Իմպուլս”-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում վնասվածքի պատճառով փոխարինվեց: Ինչպես տեղեկացրեց “Փյունիկ”-ի բժշկական անձնակազմը, Հովսեփյանը ստացել է քառագլուխ մկանի վնասվածք: Բնականաբար, արվում է հնարավոր ամեն ինչ՝ Հովսեփյանին արագ շարք վերադարձնելու համար: