Ամերիկացի զինվորականների գործողությունները փրկել են Իրաքը գրոհայինների կողմից երկրի խոշորագույն ջրամբարի գրավման հետ կապված աղետալի հետևանքներից. հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն զենք և հավելյալ օգնություն է տրամադրել իրաքցի զինվորականներին և քրդական անվտանգության ուժերին:
«Մեր աջակցության շնորհիվ՝ իրաքցիների և քրդերի ուժերը վերականգնել են Մոսուլի մոտ գտնվող ջրամբարի վերահսկողությունը: Եթե այն քանդվեր, հետևանքները աղետալի կլինեին», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Օբաման: