ԲՀԿ-ն սկսել է ընդդիմադիր դաշտում խաղալ. այս կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն ընդդիմադիր քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասին ԲՀԿ անունից երեկ ստորագրել է «Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելու մասին» փաստաթղթի տակ: Ընդ որում, այս փաստաթուղթը ստորագրվել է ԲՀԿ ցուցակում հանգրվանած Հմայակ Հովհաննիսյանի` Քաղաքագետների միության հրավիրած քննարկման շրջանակներում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ-ն այս քայլին գնացել է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելուց հետո: Իսկ նպատակն ընտրություններից առաջ ընդդիմադիր կերպար ձեռք բերելն ու ընդդիմությունից ձայներ խլելն է: Ու հենց այս նպատակով էլ ժամանակին ԲՀԿ-ն ստեղծվել է: Մեր հարցին, թե ԲՀԿ-ն իր քայլը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Հրավերը եղել է Քաղաքագետների միության կողմից, ու ԲՀԿ-ն մասնակցել է»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ