Չինական օդանավը որոշ ժամանակ չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում այն բանի պատճառով, որ դիսպետչերները քնել էին աշխատանքի վայրում:
Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսին:
Boeing 737-ը մտադիր էր վայրէջք կատարել Ուխանի օդանավակայանում, սակայն չի կարողացել 12 րոպեում պատասխան ստանալ օդային երթևեկը կառավարող վարչության աշխատակիցներից:
«Այն պատճառով, որ ավիադիսպեչերները քնել էին աշատանքի ժամանակ, ինքնաթիռի օդաչուները մի քանի անգամ են նրանց դիմել: Վերջիվերջո, օդանավին հաջողվել է կապվել կենտրոնի հետ և վայրէջք կատարել», – հայտարարել է քաղավիացիայի ներկայացուցիչը: