Ինչ արտոնություններ կտրվեն սահմանապահ գյուղերի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության սահմանապահ համայքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին նա հայտնում է համացանցի իր էջում:

Նախագիծը ձևավորվել է հուլիս եւ օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում:

«Նախագծով նախատեսվում է Սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետեւյալ արտոնությունները՝

ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու եւ ոռոգման ջրի վարձավճարների մասով:

բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից:

դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով անօթեւան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթեւան՝ նույն համայնքի տարածքում:

ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

զ) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու եւ երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար: պաշտոնական շրջանառության մեջ դրեցի «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը», – նշված է Փաշինյանի հայտարարության մեջ:




Լրահոս