ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Երեւանի մի քաղաքացի, ով դժգոհեց, որ Մալաթիայի շուկայից տնական 1 ձուն գնել է 100 դրամով: Մինչդեռ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վստահեցնում էր, թե Զատիկից առաջ ձվի գինը չի բարձրանա: Ինչո՞ւ է շուկայում ձուն 100 դրամով վաճառվում. մեր այս հարցին ՏՄՊՊՀ լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Սահակյանն ասաց. «Մենք իրավասու ենք գերիշխողներին վերահսկելու: Եթե ինչ-որ գյուղացի ձուն վաճառի 100-150 դրամով, ապա հանձնաժողովին օրենքով որեւէ լծակ տրված չէ այդ գյուղացուն որեւէ բան ասելու»: Իսկ ի՞նչ երաշխիք, որ առաջիկայում ոչ տնական ձուն եւս չի թանկանա: «Ամեն ինչ անում ենք, որ չթանկանա: Խիստ վերահսկողություն է սահմանվել, ամենօրյա դիտանցում եւ մոնիթորինգ է կատարվում: Տնտեսվարողներին եւս զգուշացրել ենք, որպեսզի զերծ մնան անհիմն թանկացումներից, հակառակ դեպքում պատիժը կլինի անխուսափելի»,-վստահեցրեց ՏՄՊՊՀ ներկայացուցիչը:




Լրահոս