Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը վերջերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Պատճառը եղել է նրա նեղացածությունը: Ըստ լուրերի` նրան ՀՀԿ-ի 13-րդ համագումարի ժամանակ չեն թույլատրել ելույթ ունենալ: Այդ լարվածությունը հարթելու համար Սարգսյանն Ասրյանին խոստացել է ապագա կառավարությունում նրան «տեղ» հատկացնել: Մեզ հետ զրույցում Ասրյանն ասաց, թե համագումարի ժամանակ ինքը չի ցանկացել ելույթ ունենալ. «Ելույթի մասին խոսակցություն չի եղել, օրակարգում էլ նախատեսված չի եղել: Ինչ վերաբերում է ապագա կառավարությունում՝ իմ տեղ ունենալու հարցին, ես չեմ կարող պատասխանել, քանի որ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն հանրապետության նախագահը»:
ԱՐԾԻՎԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈ՞ՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ