Անտոնիո Կոնտեն պաշտոնապես ներկայացվեց որպես Իտալիայի հավաքականի մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Անտոնիո Կոնտեն պաշտոնապես ներկայացվել է որպես Իտալիայի ազգային հավաքականի նոր մարզիչ:

Նախորդ շաբաթ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ 45-ամյա մասնագետն ազգային հավաքականի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ նախկինում Կոնտեն աշխատում էր «Յուվենտուս»-ի հետ, սակայն մինչ Իտալիայի Ա սերիայի առաջնության մեկնարկը «Ծեր սենյորայի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ դադարեցրել է համագործակցությունը:

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Չեզարե Պրանդելին էր, ով հրաժեշտ տվեց իր պաշտոնին՝ ԱԱ-2014-ի ընթացքում հավաքականի ելույթից հետո, երբ նրա սաները չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը:




Լրահոս