Մերիլ Սթրիպը վաճառել է իր առանձնատունը 4,8 մլն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Մերիլ Սթրիփի առանձնատունը Հոլիվուդում վաճառվել է 4,8 մլն դոլարով: Տան նոր սեփականատերն է դարձել New York Yankees բեյսբոլի թիմի խաղացող Ալեքս Ռոդրիգեսը:

1954-ին կառուցված երկհարկանի տանը 4 նջջասենյակ կա: Առանձնատան դիմացի ապակե պատը թույլ է տալիս հյուրասենյակում գտնվողներին զգալ բացօթյա տարածքում, իսկ ննջասենյակը երեք կողմից պատված է ծաղկող այգով: Ճաշասենյակում մեծ բուխարի կա, հատակը մարմարապատ է: Տան տարածքում տեղակայված է նաև ոչ մեծ լողավազան:

Մերիլ Սթրիպը, ով գլխավոր դերեր է խաղացել շատ հայտնի ֆիլմերում, 1 տարի է՝ փորձում էր վաճառել իր տունը 7 մլն դոլարով: Սակայն այդ գնով առանձնատունը գնել ցանկացողներ չգտնվեցին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս