Նաիրիտցիների ճակատագիրը պարզ կլինի սեպտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելու իրենց մեկուկես տարվա աշխատավարձը: Այդ օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին խոստացել էր 1 շաբաթ հետո վճարել 1 ամսվա աշխատավարձ:

Չնայած վարչապետը կատարել է իր խոստումն ու վճարել 1ամսվա աշխատավարձը, սակայն մնացած գումարի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Նաիրիտցիներին խորդուրդ են տվել սպասել: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց «Նաիրիտ» գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

«Աշխատավարձերից նորություն չկա: Վերջին անգամ, երբ հանդիպել են վարչապետի հետ, ով խոստացել էր և մեկ ամիս հետո աշխատավարձ տվել, դրանից հետո իրենք մեզանից ժամանակ են խնդրել մինչև օգոստոսի վերջ, որ մենք աշխատավարձ չուզենք, որպեսզի իրենք «Նաիրիտ»-ի հարցը որպես էդպիսին կարգավորեն և վերջնական պատասխան տան», – նշեց նա, հավելելով, որ այդ պատասխանը ենթադրվում է ստանալ սեպտեմբերի առաջին տասնօրյակում:

Անուշ Հարությունյանը հավելեց նաև, որ մինչև սեպտեմբերի սկիզբ որևէ ցույց չեն նախատեսում, քանի որ իրենց խոստացել են որևէ բան անել, և իրենք կսպասեն մինչ այդ ժամանակը:




Լրահոս