ՇՏԱԲ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով իր թեկնածությունն է առաջադրել Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում, լուրջ դժվարությունների է հանդիպել ենթաշտաբների բացման հարցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ ուղղակի հրահանգ կա` Կոնգրեսի թեկնածուներին տարածքներ չտրամադրելու մասին: Ըստ նրա` տարածքների վարձակալության հարցում նախապես պայմանավորվում են, համաձայնություն ստանում, բայց երբ գործը հասնում է կոնկրետ քայլերի, տարածքների տերերը հրաժարվում են գործարքից: «Այսօրվա վիճակով ես դեռ նոր ենթաշտաբ ամբողջ Արաբկիրի տարածքում չեմ կարողացել բացել: Ինձ թվում է, թե հատուկ հրահանգ կա իշխանությունների կողմից` հնարավորինս արգելել ՀԱԿ-ին` շտաբներ բացել»,-ասաց նա:




Լրահոս