ՄԵՐԺԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչական դատարանը երեկ մերժել է Խաչատուր Սուքիասյանի բողոքը, որով վիճարկում էր իրեն ԱԺ պատգամավորի թեկնածու չգրանցելու մասին թիվ 10 ԸԸՀ որոշումը: Հիշեցնենք, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը չեղյալ էր հայտարարել ավելի վաղ տրամադրած տեղեկանքը` նշելով, որ Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում, 10 ամիս եւ 20 օր բացակայել է: Այդ հիմքով էլ մերժվել էր Սուքիասյանի գրանցումը: Խաչատուր Սուքիասյանի մամուլի գրասենյակը երեկ տարածել է հայտարարություն. «Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել եւ չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները: Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները ուսումնասիրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության հարցը»:




Լրահոս