Վրաստանի կառավարությանն է ուղարկվել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի զգեստների մի մասը. տեղեկացնում է Грузия онлайн-ը:
Ծանրոցում եղել են այն կոստյումները և վերարկուն, որոնք Սաակաշվիլին ձեռք է բերել պետության փողերով:
Մի քանի օր առաջ Վրաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրել է Սաակաշվիլիին այն բանում, որ նա բյուջեի փողերով իր համար 8 կոստում և քաշեմիրե վերարկու է ձեռք բերել:
Այդ բանից հետո Սաակաշվիլին որոշել է վերադարձնել պետական բյուջետային միջոցներով գնված հագուստը: