ՑՈՒՑԱԿՆԵՐԸ` ԳԱՂՏՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ընտրական օրենսգիրքը մի շարք սահմանափակումներ է նախատեսել. մասնավորապես, քվեարկության ընթացքը լուսանկարահանելիս կամ տեսանկարահանելիս նկարահանման իրավունք ունեցող անձինք չեն կարող ֆիքսել ընտրողների կողմից ստորագրվող ցուցակները: «Դրանք պարունակում են տվյալներ տվյալ ընտրողի՝ քվեարկության մասնակցության հանգամանքը բացահայտելու վերաբերյալ: Այս է պատճառը որ ԸՕ-ն ուղղակիորեն արգելում է նկարահանել այդ ցուցակները»,-«Ա1+»-ին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշել է նաեւ, որ օրենսգիրքն արգելում է նկարահանել ընտրողի կողմից քվեաթերթիկը լրացնելու գործընթացը այնպես, որ երեւա, թե քաղաքացին ում օգտին տվեց իր քվեն: Ու սա վերաբերում է նաեւ հենց ընտրողներին:




Լրահոս