Օգոստոսի 19-ին «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքում որոշվեց ամենաինտելեկտուալ ճակատը. «Բրեյն ռինգ» մրցույթում, որն անցկացնում էր ԳիտակներիհայկականասոցիացիայիղեկավարՏիգրանՔոչարյանը, հաղթեց նարնջագույն ճակատը։
Տեղի ունեցավ նաև նկարչության ներճակատային մրցույթը։ Մասնակիցներին տրված էր երկու ժամ՝ ավարտուն նկար ներկայացնելու համար։ Մրցույթի ժյուրիի նախագահ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ամփոփելով մրցույթի արդյունքները, նկատեց, որ շատ դժվար է անգամ պրոֆեսիոնալ նկարչի համար տվյալ ժամանակում ավարտուն գործ ներկայացնել, մինչդեռայդ խնդիրը երիտասարդ բազեականները հաջողությամբ կատարեցին, ընդ որում, կտավներում կրկնություն չկար. յուրաքանչյուր նկարում արտահայտված էր հեղինակի ներքին աշխարհը։ Ժյուրիի անդամները խոստովանեցին, որ մեծ դժվարությամբ են կատարել նկարների ընտրությունը և որոշել հաղթողներին։
Հետաքրքիրէր, որ նկարչական ձիրքով աչքի են ընկնում տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդները՝ ապագա լեզվաբանները, դիվանագետները, երաժիշտները։
«Բազե» հավաքիշրջանակներում այսօր շարունակվում են պարանիձգման, հրաձգության, պարի մրցույթները, իսկ երեկոյան սպասվում են ռազմարվեստի դասընթացներ և ազգային պարերի ուսուցում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն