ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՔՎԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթի լիագումար նիստին մասնակցելու համար Բաքվում գտնվող հայկական պատվիրակության պահվածքը ոչ միանշանակ արձագանքներ գտավ սոցիալական ցանցերում: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթի ժամանակ բոլորի ներկայությամբ Հայաստանին անվանեց օկուպանտ, իսկ հայերին` ֆաշիստներ, տրամաբանական կլիներ, եթե նման բարձր ամբիոնն օգտագործեր նաեւ հայկական կողմը եւ տար համարժեք պատասխան: Մերոնք իրենց հերթին նիստի մասնակիցներին բաժանեցին Ալիեւի հայտարարությունը դատապարտող  պատասխան հայտարարություն:
Ներկայացնում ենք ֆեյսբուքյան քննարկումներից մի քանի մեջբերում. «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԴՆԵՆՔ ՄԻ ԿՈՂՄ, ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ Է. Ժողովուրդ Ալիեւը մեզ ասում է օկուպանտ ու ֆաշիստ սաղի աչքի առաջ մեր պատվիրակության անդամը տեսեք ինչ է հայտարարում??? ՈՉ ԱԴԵԿՎԱՏ, ԴԱՏԱՐԿ հայտարարություն: ՊԵՏՔ ԷՐ ԱՍԵԼ. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ ԻՍԿԱԿԱՆ ՖԱՇԻՍՏԸ ԴՈՒ ԵՍ: ԿՈՆԿՐԵՏ»:
Արամ Հարոյանը գրում է. «Բա ոնց, ներքաղաքական հարց պետք է լիներ, որ սաղ իրանց առյուծի պես պահեին: Հիմա պատկերացնում եմ, թե ոնց են վախեցել ու կուչ եկել»: Իսկ օգտատեր Նարինե Դավթյանն էլ արձագանքում է. «Զարմանալ կարելի է. Իսկ ինչ էիք սպասում մի ԱԺ պատգամավորներից, որտեղ քվեարկություն անգամ չեն կարողանում կազմակերպել, որտեղ գալիս են կամ այսպիսի տուրիստական ուղեգրերի համար, կամ էլ` սեփական բիզնեսը զարգացնելու: Այսպես շարունակենք, մեզ ֆաշիստ չէ, տո այլմոլորակային էլ կասեն մեր աչքի առաջ»:
Ծաղիկ Գեւորգյանն էլ փորձում է որեւէ կերպ իրավիճակը փրկել, թե ամեն ինչ կորած չէ. «Մեր պատասխանը տվել ենք, Արցախը մերն է: Բնական չի՞ պիտի Ալիեւը վառված խոսի, հատկապես, որ հիմա միջազգային դրությունն այնպես է փոխվել, որ դժվար թե սրանից հետո մի մետր հող կարենան հետ վերցնել»:
Հետաքրքիր բացահայտում է անում Տիգրան Աբրահամյանը` ասելով. «Բաքվում դրսի լրատվամիջոցները փորձել են հայկական պատվիրակության ղեկավարից հարցազրույց վերցնեն քո կողմից բարձրացվող մտահոգիչ հարցերի կապակցությամբ, բայց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժինը ընենց ա էդ լրագրողներին լարել, որ մինչեւ հիմա տեսնող չի եղել»:
Բաքվում մերոնց կողմից բարոյական հաղթանակ տանելու մասին գրառմանն էլ ի պատասխան` Սուրիկ Ասմարյանը գրում է. «Բարոյական կլիներ, եթե մեր պատվիրակությանը տրվեր իրավունք ամբիոնից, Իլհամի բարբաջանքից հետո պատասխան արգումենտացիա հնչեցնել, թեկուզ այն, որ քոչվոր թաթարները նստած են հայոց Բագի բնակավայրում… այ էդ դեպքում կարելի էր պաչել դաշնակցական Վահանի ճակատը»:
Թեմայով արված գրառումների տակ օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը գրում է. «Ամենակարճ ճանապարհը կլիներ էդ պահին լքել դահլիճը ու հայդա Հայաստան: Վատագույն դեպքում ընդմիջմանը իրենց «ծեփռտող» հայտարարությունը տարածելուց հետո: Ասում են իլհամչոն մի հատ էլ սենց ելույթ եվրատեսիլի ժամանակ ա պատրաստել)))»:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Բաքվում գտնվող հայկական պատվիրակությունը գլխավորում է Վահան Հովհաննիսյանը, իսկ անդամներն են` Արտակ Զաքարյանը, Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Սաֆարյանը, Խաչիկ Հարությունյանը, Մանվել Բադեյանը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս