Մանկապարտեզում երեխաներին հոգեմետ միջոցներ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրկուտսկում քրեական գործ է հարուցվել մասնավոր մանկապարտեզի սեփականատեր կնոջ դեմ, ով իր սաներին հոգեմետ միջոցներ է տվել, որպեսզի նրանք իրենց հանգիստ պահեն: Արդյունքում, մի փոքրիկ աղջիկ է զոհվել, իսկ մյուս երեխաներին բուժօգնություն է անհրաժեշտ եղել:

Մանկապարտեզը գտնվել է Իրկուտսկի բնակարաններից մեկում: Այնտեղ օգոստոսի 13-ին հայտնաբերվել էր աղջկա դին, որը մեկուկես տարեկանից էլ փոքր էր: Բռնի մահվան ակնհայտ հետքեր քննիչները չեն հայտնաբերել, սակայն դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահը վրա է հասել անհայտ ծագում ունեցող նյութից սուր թունավորումից:

Քննության վարկածով` այդ օրը բնակարանում դայակի հսկողության տակ գտնվում էր 1,4-3,5 տարեկան 10 փոքրիկ: Ճաշից հետո երեխաներից մեկը մահացել է, իսկ մյուսները բուժօգնության կարիք են զգացել: Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ 6 երեխայի օրգանիզմում առկա են հոգեմետ նյութեր:

Մասնավոր մանկապարտեզի դաստիարակչուհուն սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում: Քննիչները դատարան են դիմել կնոջը կալանքի տակ վերցնելու միջնորդությամբ, սակայն հաշվի առնելով նրա մասին դրական կարծիքները` դատարանը մերժել է միջնորդությունը:




Լրահոս