Ուկրաինայի զինվորականները վերսկսել են Դոնեցկի արվարձանի ռմբակոծությունը: Դոնբասից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մակեևկայի վրա հարձակման ժամանակ մի քանի հրթիռ ընկել է մանկապարտեզի վրա:
Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ բնակիչների մեծ մասը պատսպարվել է ռմբապաստարաններում:
Օգոստոսի 18-ին ուկրաինացի զինվորականները գրոհել էին Դոնեցկի Իլովայսկ քաղաքը: Աշխարհազորայինները հայտնում են, որ ուժայինների կողմից 80 զոհ կա: