«Իսլամական պետության» գրոհայինների կողմից բռնաբարված եզդի կանայք զանգվածային ինքնասպանություններ են գործում:
Քրդական Rudaw պարբերականն անցած շաբաթ հրապարակել էր երեք աղջկա մասին մի պատմություն, որոնց ծայրահեղականները տարել են իրենց մոտ և բռնության ենթարկել: Վերադառնալով Սինջար սարի վրա տեղակայված ճամբարը, ուր եզդիները ստիպված են թաքնվել ահաբեկիչներից, դժբախտ աղջիկներն իրենց կյանքին վերջ են տվել: Ինչպես պատմել է տուժածների մայրը, աղջիկները չեն դիմացել անպատվությանը և խնդրել են մտերիմներին սպանել իրենց: Երբ վերջինները հրաժարվել են, նրանք իրենց սարից վայր են նետել:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ներկայումս ավելի քան 1500 կին գտնվում է գերության մեջ: Ահաբեկիչները ստիպում են կանանց իրենց հետ կենակցել:
Հիշեցնենք, որ վերջերս գրոհայինները գրավել են Սինջար քաղաքը և ստիպել տեղի բնակչությանը պատսպարվել սարերում: Բնակիչները հայտնվել են կյանքի համար ոչ պիտանի պայմաններում՝ առանց ուտելիքի և ջրի: Շատ տարեցներ և երեխաներ այդ պայմաններից զոհվել են:
Այդ իրադարձությունների ականատեսներն ասում են, որ ծայրահեղականները սպանում էին տղամարդկանց և երիտասարդներին, իսկ երիտասարդ կանանց և աղջիկներին իրենց հետ տարել: Երկու շաբաթվա ընթացքում ահաբեկիչներն առևանգել են 3.000 կնոջ, սպանել իսլամ ընդունել հրաժարվող հարյուրավոր տղամարդկանց: