ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին` ժամը 13:07-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Արագած զանգվածի թիվ 17 շենքի 62-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ա. Աբրահամյանին պատկանող բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:54-ին: Այրվել է բնակարանի պատշգամբը գույքով` 10 քմ մակերեսով: Բնակարանում նախաբազկի երակների կտրվածքներով հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1982թ. ծնված Ա. Աբրահամյանը, ով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է:




Լրահոս