Կռված տղերքը երբեք չեն նվնվում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան պատերազմի այն օրերին, երբ Հայաստանի և Արցախի սահմանի վրա իրավիճակը լարված էր, թշնամին ամեն ժամ գնդակոծում էր հայկական դիրքերն ու գյուղերը, վետերանների միությունը միահամուռ կերպով օրեր շարունակ շփման գծում է գիշերել:

Միության անդամներն ինքնակամ են ցանկացել սահման մեկնել, լինել հայ զինվորի ու սահմանապահի կողքին՝ իրենց խոսքով ասած, «զինվորին դուխ տալու համար»:

Armlur.am-ը Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամներին հանդիպեց Տավուշի մարզի զորամասերից մեկում. նրանք տարբեր սահմանային գոտիներում լինելուց, զինվորների կողքին գիշերելուց հետո եկել էին զորամաս՝ զինվորների հետ զրուցելու, վերջիններիս մարտական ոգին բարձրաձնելու, իրենց օրինակով հայ զինվորին աջակցելու:

Իսկ հայ զինվորն էլ, ազատամարտիկների խոսքին հետևելով, փորձում էր դասեր քաղել կատարվածից ու ամեն վայրկյան հետևել թշնամու գործողություններին:

Վետերան ազատամարտիկները զորամասում հիշում էին իրենց անցած ուղին, պատմում, թե ով ինչպես է կարողացել թշնամուն հետ մղել մարտական դիրքերից, պատերազմի ժամանակ քանի ընկեր են կորցրել, քանի անգամ են կարողացել ցույց տալ թշնամուն, թե իրենից ինչ է ներկայացնում հայկական բանակը:

Մեր զրուցակիցներն էին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեկավար Յուրա Միքայելյանը, միության Թալինի կառույցի ղեկավար Արագած Մկրտչյանը (Բոնդո), և միության Աջափնյակ համայնքի ղեկավար Վանյա Բալայանը:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս