Շատ մարզիչներ կերազեին լինել իմ փոխարեն. Անտոնիո Կոնտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անտոնիո Կոնտեն իր առաջին հարցազրույցն է տվել որպես Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

«Իտալիայի հավաքականը մեծագույն թիմ է, և ինձ բախտ է վիճակվել գլխավորել այն: Չեմ կարող չնշել թիմի նախկին գլխավոր մարզչի՝ Չեզարե Պրանդելիի մասին, ով մեծ աշխատանք է կատարել: Հաջողություն եմ նրան մաղթում «Գալաթասարայ»-ում:

Շատ մարզիչներ կերազեին լինել իմ փոխարեն: Հպարտ եմ, որ գլխավորելու եմ Իտալիայի հավաքականը: Երբ հեռացա «Յուվենտուս»-ից, չէի կարծում, որ այսքան շուտ աշխատանքի կանցնեմ: Միշտ երազել եմ մարզել Իտալիայի ընտրանին ու նրա հետ հաջողություններ գրանցել: Սա նոր մարտահրավեր է ինձ համար, որը ես պատրաստ եմ ընդունել»-, ասել է Կոնտեն:




Լրահոս