ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում մարտի 30-ին Նոյեմբերյան քաղաքում «Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ սահմանային միջադեպերը նոր մեդիայում եւ քաղաքական ուժերի օրակարգում» թեմայով քննարկում կայացավ: Մասնակցում էին Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, մի խումբ փորձագետներ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ՀԿ-ների, ուսումնական հաստատությունների ղեկավարներ: Բ. Նավասարդյանը նկատեց, որ սահմանագոտու բնակիչները հոռետես են դարձել: Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասաց. «Այս քննարկումների ժամանակ մարդիկ համեմատում էին 90-ականների սկիզբը, երբ տնտեսական վիճակն ավելի վատ էր, քան այսօր, հոսանք չկար, մութ եւ ցուրտ տարիներ էին: Բայց այն ժամանակ  հույս կար, որ կպաշտպանենք մեր երկիրը, կսկսենք վերակառուցել եւ կունենանք լուսավոր ապագա: Դա էր պատճառը, որ մարդիկ գնում էին պատերազմ: Չնայած կար արտագաղթ, բայց ժամանակավոր արտագաղթի տպավորություն էր թողնում, այսինքն` գնամ, էս 2 տարին գլուխս պահեմ, հետո կվերադառնամ… Այսօր քաղաքական ուժերի, հասարակական ակտիվ մարդկանց նպատակը, խնդիրը պետք է լինի այն, որ ընտրությունների նկատմամբ արթնացնեն վստահություն եւ հույս, որ ընտրությունների միջոցով մենք կարող ենք ձեւավորել այնպիսի մի իշխանություն, որ մեզ հետ միասին կկարողանա բոլոր խնդիրները լուծել: Եթե այդ հույսը լինի, ինձ  թվում է` այդ որոշակի հիասթափությունը, հոռետեսությունը մարդկանց մոտ կհաղթահարվի»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս