«Ընկեր Սարգսյան, մեր ֆրանսերենի գրքի մեջ սխալ է գրված, որ «Զվարթնոց» օդանավակայանից Ֆրանսիա ամեն օր մի քանի թռիչք կա: Բոլորս էլ գիտենք, որ Փարիզից Երեւան շաբաթական երկու չվերթ կա»:Աշակերտի հարցերիցԱյս վրիպակով ավագ դպրոցի աշակերտը «բռնացրեց» ֆրանսերենի դասագիրք գրողներին: Փաստորեն նրանք ոչ թե հայկական դպրոցների համար դասագիրք են գրել, այլ պարզ փոխադրություն: Պարզապես Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը դարձրել են Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան եւ վերջ: Օտար լեզուն դեռ ոչինչ, առանձին վերցրած` մեկ դասագրքի օրինակով հասկանանք, թե ի՞նչ որակի եւ բովանդակությամբ դասագրքերով են հայ գրականություն ուսանում մեր աշակերտները: Անկախությունից ի վեր դպրոցական դասագրքերը ամեն տարի փոփոխվում են, համապատասխանում նոր չափանիշներին ու չափորոշիչներին: 2009 թվականին «Մակմիլան-Արմենիայի» հրատարակած 10-րդ դասարանի գրականության դասագիրքը (հեղինակներ` Վ. Ներսիսյան ¨ Լ. Մնացականյան) կարելի է նոր համարել: Թերթելով գիրքը` տպավորություն ես ստանում, թե գրականության թեմայով միջակ աշակերտի ձեռքով վատ գրված շարադրություն ես կարդում:Օրինակ, միջնադարյան «հայրեններ»-ի այսպիսի վերլուծություն.«Հանդիպումից միայն այն պատճառով է դժգոհ աղջիկը, որ սիրած տղան իրեն համբուրել է փողոցում` ցերեկով»: Կամ` շարադասական ու մտքի սխալների ավելի կոպիտ նմուշներ. «Շիրվանզադեն արդեն հայտնի էր իր ակնարկներով ու հոդվածներով` հատկապես Բաքվի բանվորական կյանքից…», «Հարստության տեր դառնալով, նրա մեջ ծայր են առնում որոշակի բեկումներ…», «Բայց իր երկի մեջ հեղինակը երբեմն անդրադառնում է նաեւ աշխարհիկ իրողությունների բացատրմանը»: Եւ այլն… Ինչպես նույն դասագրքում է ասվում` «Այս բոլորը նրա համար փույթ չէ»:«Անու՞շ», թե՞ «Անհուշ» բերդՀայ գրականության դասագրքի հեղինակները ոչ միայն «հայերենի հետ խնդիրներ ունեն», ինչպես սովորաբար ասվում է, այլեւ տարրական բաներ չգիտեն: Օրինակ, վերլուծել, բայց չեն կարդացել Րաֆֆու «Սամվել» վեպը: Եթե կարդացած լինեին, երկու տեղ չէին գրի, թե հայոց Արշակ արքան բանտարկվել է «Անուշ» բերդում:Ցավոք, հեղինակային խմբի գյուտերից ամենից շատ տուժած հեղինակը Սայաթ-Նովան է: Նախ, աշակերտներին տեղեկացնելու փոխարեն, թե անունը Հարություն Սայադյան է, գրում են միայն Արութին: Իսկ Արութին-ը, բոլորին է հայտնի, ասոցացվում է Արութին Զիմզիմովի հետ, ինչից պետք էր խուսափել: Ավելին, գրում են, թե «Վաղ հասակից Արութինը գրաճանաչ էր դարձել կամ հոր մոտ, կամ ծխական որեւէ վարժարանում»: Նախ, «հոր մոտ» ձեւը կատարյալ ռուսիզմ է, եւ ներելի չէ լեզվի մասնագետին: Սա էլ ոչինչ: Գրում են, իբր նրա ընտանիքն ու Արութինը եղել են վրաց իշխանի ճորտերը: Իսկական ճորտի հոգեբանություն` որտեղի՞ց պեղեցիք, թե՞ արխիվից տեղեկանք եք գտել: Եթե միայն լսելով եք գրել, մի րոպե մտածեիք` արժե՞ր կասկածելի տեղեկությամբ նվաստացնել հայ երեխային: Այդ ժամանակն օգտագործեիք հայերեն սովորելու համար:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱ ԴԱՍԱԳԻՐՔ ԳՐՈՂՆԵ՞ՐՆ ԻՆՉՔԱՆ ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ