Սոցիոլոգիական հետազոտությունների աշխարհահռչակ Gallup International ԱԺ Մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում կիրականացնի սոցհարցումներ, իսկ ընտրության օրը՝ “էքզիթ-փոլլ”: Այս մասին տեղեկանում ենք “Արմենիա” հեռուստաընկերության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից։Ըստ հաղորդագրության՝ “էքզիթ-փոլը” կիրականացվի Արմենիա հեռուստաընկերության պատվերով և գործընկերությամբ:
Այդ առիթով վաղը Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում այս առիթով տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս, որին կմասնակցեն Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ավետիսյանը, Gallup International Association-ի փոխնախագահ Կանչո Ստոյչևը , Gallup International Association-ի ԱՊՀ գրասենյակի տնօրեն Անդրեյ Միլյոխինը և Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: