«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից գնված Երեւան TV հեռուստաընկերությունը տեղափոխվել է «Օրինաց երկիր» կուսակցության գլխավոր մասնաշենք: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՕԵԿ-ն իր գրասենյակի դռները բացել է սեփական հեռուստաընկերության առջեւ: Կուսակցությունն ամեն ինչ անում է, որ հեռուստաընկերությունը կայանա լրատվական դաշտում: Տեղեկություններ կան նաեւ, որ ՕԵԿ-ը մտադրություն ունի հեռուստաընկերությունն անվանափոխել՝ «Հայկական 3-րդ հեռուստաալիք»:
Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը փորձում է տեղեկությունը ճշտել հեռուստաընկերության տնօրեն Արամ Հովհաննիսյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է: Իսկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ ասաց, թե ինքը նման տեղեկությունները չի մեկնաբանում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։