Ամերիկացի լրագրողի հարազատները հաստատել են նրա զոհվելու փաստը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» գրոհայինների կողմից մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի հարազատները հաստատել են նրա զոհվելու փաստը: Այս մասին ասվում է այսօր՝ օգոստոսի 20-ին տարածված հայտարարությունում:

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն  ասել են, որ տեսագրության մեջ, ամենայն հավանականությամբ, պատկերված է Ֆոուլիի մահապատիժը: Նրանք տեղեկացրել են, որ չորեքշաբթի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս հարցով հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Իրաքի և Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը երեքշաբթի տարածել էր տեսագրություն, որում պատկերված էր Սիրիայում 2012-ի նոյեմբերին անհետացած ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատիժը: Տեսագրության մեջ ցուցադրված է նաև Time ամսագրի լրագրող Ստիվեն Սոտլոֆը, որն անհայտացել էր Լիբիայում 2013թ. օգոստոսին: «Այս ամերիկացու կյանքը, Օբամա՛, կախված է քո հաջորդ քայլից»,-ասվում է գրոհայինների հայտարարությունում:




Լրահոս