Քաղաքացիները ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարի առաջին անգամ քաղաքացիներին հնարավորություն է տրվել ընտրախախտումների, ընտրակաշառքների, բարեգործության և ընտրությունների արդար ու ազատ անցկացմանը խոչընդոտող փաստերի մասին ահազանգել “Թրանսփարենսի Ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի և “Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ” ՀԿ-ի համատեղ իրականացվող iդիտորդ ծրագրի միջոցով՝ iditord.org կայքում: Արդեն մի քանի օր է քաղաքացիներն ակտիվ ահազանգում են հանրապետության ողջ տարածքում գրանցվող փաստերի մասին: Երեկ Աջափնյակի ՀԱԿ գրասենյակը և 06 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբը համայնքում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրել են ընտրողների ցուցակների անճշտություններ: Օրինակ` Երևանի Աջափնյակ համայնքի Նազարբեկյան թ. 15 շ. բն. 1 հասցեի բնակիչ Համբարձում Յուրիկի Համբարձումյանը մահացած է 17.08.1962-ի նույն հասցեում բն. 11-ի բնակիչ Գևորգ Եփրեմի Բաղդասարյանը զինծառայող է: 




Լրահոս