Ռոնալդուի մոտ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է. Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն առողջական խնդիրները, որոնք խանգարեցին Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մինչև վերջ մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղին, շատ լուրջ չեն թվում, սակայն բժիշկները վերջնական եզրակացություն կներկայացնեն միայն չորեքշաբթի: Այս մասին հայտնել է «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը երեքշաբթի օրը ոչ ոքի խաղաց մեկ այլ մադրիդյան ակումբի՝ «Ատլետիկո»-ի հետ, իսկ Ռոնալդուն փոխարինվեց առաջին խաղակեսից հետո. նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Խամես Ռոդրիգեսը, ով էլ դարձավ գոլի հեղինակ:

«Ռոնալդուն, առաջին խաղակեսի վերջնամասում ծանրաբեռնվածության պատճառով իրեն վատ զգաց, բուժզննումը կլինի չորեքշաբթի: Առաջին հայացքից չի թվում, թե շատ լուրջ բան է», – հայտարարել է Անչելտին:




Լրահոս